Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. նախկին պատգամավոր

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. նախկին պատգամավոր

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքում գրել է. «Որպեսզի հասկանանք մեր շուրջը կատարվող իրադարձությունների ամբողջ ցինիզմն ու նողկանքը, բավական է պարզապես հասկանալ, թե իրականում ինչպես են մեզ վերաբերվում ամերիկացիները։

«Մենք ավարտեցինք փոքրիկ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ահա նրանք նստած են կողք-կողքի՝ ինչպես ընկերներ»,- ասաց երջանիկ ժպիտով Թրամփը։
Հայերի ցեղասպանությունն Արցախում, հինգ հազար սպանված և տասնյակ հազարավոր վիրավորներ, հայերի արտաքսումը իրենց բնօրրան Արցախից, Հայաստանի տարածքների օկուպացիա, Հայաստանի մասնատումը TRIPP -ի (զանգեզուրի միջանցք) վիժվածքածին նախագծի ներքո, Հայաստանի շուրջ կուտակվող ռազմական վտանգների գեներացնում և այլն: Այս ամենը Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» է։

Եվ այո՛, եթե ինչ-որ մեկն անկեղծորեն կարծում է, թե այսպես կոչված «խաղաղություն» է հաստատվել, և այդ խաղաղության գինը «պարտությունն է փոքրիկ պատերազմում», ապա նա կամ անմեղսունակ է, կամ պարզապես թքած ունի Հայաստանի վրա։
Հիշեք՝  նվաստացումը միշտ… միշտ… միշտ բերում է նոր պատերազմի և արյան։
Մնացածը ընդամենը նախընտրական երգեր ու պարեր են»: