Իմ բոլոր հարազատներին, բարեկամներին պետական համակարգից ազատել են․ Սևակ Խաչատրյան
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին «Առաջ» աջակենտրոն և ՀՅԴ կուսակցությունները մասնակցելու են «Հաղթանակ» դաշինքով։
Ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրանը Մայր Աթոռի բակում այսօր՝ հոկտեմբերի 10-ին ճեպազրույցով հանդես եկավ։
«Չնայած որ պաշտոնական քարոզարշավը մեկնարկելու է հոկեմբերի 22-ին, բայց բավականին թեժացել է մթնոլորտը՝ հենց ՔՊ-ականների կողմից։ Ամենօրյա ճնշումներ են պետական ապարատի կողմից մեր թիմակիցների, նրանց բարեկամների վրա, ովքեր պետական համակարգում աշխատանք ունեն կամ բիզնես ու ունեն»,- ասաց Սևակ Խաչատրյանը՝ խոստանալով առաջիկայում մանրամասն ներկայացնել։
Ասաց, որ այդ ամենը նախ իրենից են սկսել՝ բոլոր հարազատներին, բարեկամներին պետական համակարգում աշխատանքից ազատելով։ «Ընտանիք կա, որ երկու հոգու են ազատել»,- ասաց նա։
Սևակ Խաչատրյանը նշեց, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի կազմում ներառված բոլոր համայնքներում կան շատ աշխատանքներ անելու, իրենք խնդիրներն առանձնացրել են բոլոր համայնքներում, ներառել են նախընտրական ծրագրում։
«Հաղթանակ» դաշինքի կարգախոսը լինելու է «Եկել է ժամանակը»։
Մանրամասն՝ տեսանյութում։