Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան
Հոկտեմբերի 8-9-ը աշխատանքային այցով Բելգիայի Թագավորություն է մեկնել Նիկոլ Փաշինյանը, իսկ Բելգիայից այսօր կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն։
Որոշման մեջ նշվում է․
«Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն և Տաջիկստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանի, Մհեր Գրիգորյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Արման Ղազարյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Արարատ Միրզոյանինը և Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
4) Քրիստինե Ղալեչյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին: