Լավ էսքա՞ն ստոր․ միանգամից ասեք՝ ձեր եզը պիտի լինի քաղաքապետ, ոչխարն էլ՝ մինիստր․ Վարդան Ղուկասյան
«Ես հայրենասեր, խիղճ ունեցող, երկիր կառուցող, ժողովրդի կողքին կանգնող մարդ եմ, ինչի՞ եք ընկել հետևիցս, ա՛յ սատանեք»,- անդրադառնալով իր ավտոմեքենայի հետ կապված միջադեպին՝ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նա ասաց, որ այս ընթացքում մշտապես զգացել է իր նկատմամբ ճնշում, հետապնդում ևառաջիկայում էլ սպասում է նման բաների։
«Իրենց նպատակն է՝ ինձ կալանավորել կամ ինչ-որ բան անել, ժամանակավոր կառավարում անել, որպեսզի 2026-ի ընտրությունները կազմակերպեն. սցենարն էդպես է գրված: Բայց մենք էնպես պետք է անենք, որ իրենց մուրազն իրենց փորը մնա»,- հարցազրույցում ասաց Վարդան Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, հայտնի դարձավ, որ այս անգամ էլ ոստիկանության պարեկային ծառայությունը փորձում է բերման ենթարկել քաղաքապետի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե այն տեխնիկական խնդիր ունի և չի կարող շահագործվել։
Մանրամասն՝ տեսանյութում։