Իշխանության արածը հանցանք է բոլորիդ առողջության նկատմամբ. ավագանի
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի երևանցիներ, Երևանում թեղիները բացարձակապես առողջ են, 2020-2021թթ. մեր սկսած զանգվածային բուժումները արտակարգ արդյունք են տվել և ծառերը ամբողջությամբ վերականգնվել են։ Մենք չենք կտրել ոչ մի թեղի, բուժել ենք և պահել ծառերը։
Նիրաոճ #ցախավելները Երևանին ոչինչ չեն տալու, բացի պետական միջոցների վատնումից։
Ներկայիս իշխանության արածը հանցանք է բոլորիդ առողջության նկատմամբ։ «Ոջլոտ» ծառ եզրույթը արհեստական ներդրված է հանրային աջակցությու ստանալու համար։ Չկա ոչ մի միջատ ծառերին։
Մի լռեք, հասուն ծառերը երևանցիների կյանքի միակ վահանն են, որ բոլորիս կյանքը պաշտպանում են»,- գրել է նա։