Այո՛, ազատազրկվածը մենք՝ բոլորս ենք, քանզի Սրբազանը մեր հավաքականությունն է․․․ Սևակ Խաչատրյան
«ԱռԱջ» աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Սևակ Խաչատրյանը գրում է՝
«Ոչ մի դատավոր բացի մեկից, ունակ և կարող չէ դատել Սրբազան հորը, քանզի նա մեկ դատավոր ունի և այդ դատավորն Աստված է...
Եվ այս պարագայում նա չէ, որ ազատազրկվում է, այլ մենք, որ հերթական անգամ առերեսվում ենք այն իրականությանը, որ մեր հայրենիքում մենք հալածվում ենք արդար խոսքի, հայրենիքը սիրելու, մեր ավանդույթներից կառչած մնալու համար։
Այո՛, ազատազրկվածը մենք՝ բոլորս ենք, քանզի Սրբազանը մեր հավաքականությունն է․․․»-գրել է նա։