Փաշինյանը ոչխար առ ոչխար վերադարձրել է Ադրբեջանին

Փաշինյանը ոչխար առ ոչխար վերադարձրել է Ադրբեջանին

Սոթքի հատվածում այսօր սահմանը հատած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է։ Այս մասին հայտնում է ArmeniaSputnik-ի աղբյուրը։

Նախկինում հայկական կողմից` տարբեր սահմանային հատվածներից կենդանիներ են անցել ադրբեջանական կողմ, որոնք հիմնականում չեն վերադարձվել։ Օրինակ` 2022-ին նույն Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի 5 ընտանիքներին պատկանող կովերին ադրբեջանցիները գողացել էին, ստիպված ՀՀ կառավարությունն էր գյուղացիներին փոխհատուցում տվել։