Անդրանիկ Քոչարյանը լարված է և «փրփրած». ԱրմԼուր
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանի հերթական նստաշրջանում ընդգրկել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի «ուղարկած» 44-օրյա պատերազմի զեկույցը: Այս մասին հայտնում է «ԱրմԼուր»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Սիմոնյանը ՔՊ խմբակցության մոտ հայտարարել է, որ զեկույցի զեկուցման հետ կապված բոլոր ժամկետները սպառված են ու ըստ ԱԺ կանոնակարգի ինքն իրավունք չունի զեկույցը նստաշրջանում քննարկել: Երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ օրակարգում հարցն ընդգրկված չէ:
Լրատվականի աղբյուրները փոխանցում են, որ տևական ժամանակ է Անդրանիկ Քոչարյանը լարված է, «փրփրած», ԱԺ միջանցքներում գոռգոռում է, հայտարարում, թե իրավունք չունի Սիմոնյանը նման քայլի դիմել, բայց Սիմոնյանն անդրդվելի է:
Իշխանական աղբյուրները նշում են, որ Քոչարյանը «հանգիստ իր տեղը» չի նստելու, քանի որ նպատակ ունի 44-օրյայի զեկույցով շոուներ «բեմադրել»: