Ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել. Արա Պողոսյան

Ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել. Արա Պողոսյան

Ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել, տպավորություն է, որ մարդակերների հասարակություն է»,-գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածած վերջին դեպքի արձագանքներին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են կադրեր, ենթադրյալ Կարեն Ավանեսյանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իբր Բաքվի բռնապետի ժամանման ընթացքում միջոցառման վայրին մոտենալուց։ Ըստ ադրբեջանական աղբյուրների ենթադրյալ Կարեն Ավանեսյանը զինված է եղել ինքնաձիգով և նռնակներով։ Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ Կարեն Ավանեսյանը վիրավորվել և «ձերբակալվել» է, ադրբեջանցիներից էլ կա վիրավոր։

Պողոսյանը նշում է. «Պատմությունը շատ մութ էր, և անձամբ ես չեմ բացառում բեմականացում ինչ որ նպատակով։ Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա»։