Ի՞նչ է ակնարկում Ալեն Սիմոնայնը՝ նշելով․ «Իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում»
Խաղաղության պահանջն իմ պահանջն է, դա Ադրբեջանի պահանջը չէ, ադրբեջանական գյուղն Ադրբեջանին հետ տալը, հայկական գյուղը Հայաստանին հետ տալը, իմ պահանջն է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը՝ ձեր պահանջն է նաև, որ ադրբեջանական զորքերը դուրս գան Հայաստանի տարածքից, դուրս չեն գալիս, Սիմոնյանն ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Ուրեմն, ասում եմ՝ կան տեղեր: Այնպես զարմացած եք նայում, չկա՞ նման բան»: