Մի վայրկյան դավաճանների խմբում մնալը, ինձ համար ուղղակի արժանապատվության հարց էր․ Աննա Գրիգորյան

Մի վայրկյան դավաճանների խմբում մնալը, ինձ համար ուղղակի արժանապատվության հարց էր․ Աննա Գրիգորյան

«Սրբազանների գործը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե մեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՝ ոչ»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա մանրամասն անդրադարձավ Բագրատ Սրբազանի գործին՝ կետ առ կետ հակադարձելով իրենից առաջ ելույթ ունեցած ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին։

«Այդ հաղորդագրությունը քննչական կոմիտեն տարածում է նաև անգլերենով։ Ե՞րբ են տեղի ունենում այդ կալանավորումները՝  այն ժամանակ,  երբ բանակցություններ են գնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ Վաշինգտոնում  նախաստորագրված պայմանագրում հստակ կետ կա՝ որ պետք է ռևանշիզմի դեմ պայքարել։ Այսինքն, ցանկացած մեկը, ով Փաշինյանի,  Ալիևի պատկերացմամբ,  Արցախի, մեր ազգային արժեքների մասին կխոսի, պետք է հռչակվեն  ռևանշիստ, այս դեպքում ահաբեկիչներ, ուղղակի նետվեն բանտ։

Փաշինյանն Ալիևի մոտ գնալուց պետք է տաներ, ցույց տար ու ասեր՝ տես Ալիև, հարգելի քաղաքակիրթ ընկեր, ձերբակալում եմ բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ինչ-որ քայլ իրականացնել։

Սա է եղել տրամաբանությունը, հենց դրա համար ենք ասում քաղաքական բանտարկյալներ են»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։