Ագնեսա Խամոյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արմեն Դանիելյանի մասին

Ագնեսա Խամոյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը Արմեն Դանիելյանի մասին

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրված դատավոր Արմեն Դանիելյանի թեկնածությունը մերժելի է ընդդիմադիր պատգամավորների համար։ Նրանց խոսքով՝ Արմեն Դանիելյանը դարձել է ՔՊ-ի սրտի դատավորը, քանի որ մերժում է քաղաքական հիմքով կալանքների դեմ բողոքները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեսանյութ ցուցադրեց՝ հիշեցնելով 2012 թվականին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կարծիքը Արմեն Դանիելյանի մասին։

«Եթե դատարան ասելով նկատի ունեք շենքը, ապա կարող ենք կոչել, իսկ ներսի պարունակությունը դատարան անվանել չենք կարող»,- ասել էր Փաշինյանը։

«Ներսի պարունակությունը այդ ժամանակ դուք էիք, պարոն Դանիելյան, որ այսօր դարձել եք ՔՊ-ականների սրտի դատավորը, քանի որ կալանք եք տալիս բոլոր այն մարդկանց, ում ցանկանում է այս իշխանությունը»,- ասաց Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։