Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին արդարացնելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ․ Factor.am
Factor.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանը մերժել է արդարացման դատական ակտի դեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական- տեղեկատվական համակարգից։ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որին 2019 թվականին մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։
Գրիգորյանը 2019-ի մայիսի 18-ին որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Այս որոշումից կարճ ժամանակ անց Գրիգորյանի նկատմամբ մեկ այլ գործով քրեական հետապնդում է սկսվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում: