Մոտ 125 հազար դոլար․ Արփինե Սարգսյանի համար նոր, թանկարժեք մեքենա կգնեն հերոս հարկատուները

Մոտ 125 հազար դոլար․ Արփինե Սարգսյանի համար նոր, թանկարժեք մեքենա կգնեն հերոս հարկատուները

Կառավարությունը այսօրվա՝ օգստոսի 14-ի նիստում կորոշի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի համար գնել նոր ավտոմեքենա։

Հիմնավորման մեջ ասվում է․ ՆԳ նախարարին ներկայումս սպասարկող տրանսպորտային միջոցը թողարկվել է 2014 թվականին, տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ը և ներկայումս այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։ Բացի այդ, տրանսպորտային միջոցի մաշվածությամբ պայմանավորված՝ ավելացել են սպասարկող տրանսպորտային միջոցի տարեկան պահպանման ծախսերի համար նախատեսված նորմաները։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՆԳ նախարարը միաժամանակ հանդիսանում է Անվտանգության խորհրդի անդամ՝ վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարի սպասարկման համար ձեռք բերել նոր տրանսպորտային միջոց։

Կառավարությունը ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից 48 մլն 400 հազար դրամ կվերցնի և կտրամադրի մեքենայի գնմանը։