Մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներ

Մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանի հնդիկ աշխատողներ

Մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ. Իջևանում հնդիկ աշխատողները գործադուլ են հայտարարել։ Այս մասին հայտնում է Epress.am-ը։

Իջևանի «Գրանդ տեքստիլ» ֆաբրիկայի 205 հնդիկ աշխատողները օգոստոսի 6-ից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով երեք ամսվա չվճարված աշխատավարձը․ «Ընկերության տնօրենը խաբել է մեզ։ Տնօրենը պահանջում է աշխատել, բայց չի վճարում։ Մենք բոլորս դիմել ենք Հնդկաստանի դեսպանատուն, բայց նրանք մեզ չեն օգնել։ 3 օր առաջ գնացել ենք ոստիկանություն, բայց նրանք էլ չեն օգնել։ Մենք բոլորս ուզում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք վերադառնալ Հնդկաստան։ Սեփականատերերը մեզ ստիպում են աշխատել ատրճանակի սպառնալիքի տակ։ Մենք որևէ խնդիր չունենք հայերի հետ, նրանք բարի են։ Բայց մեզ պետք է մեր աշխատավարձը, որպեսզի կարողանանք վերադառնալ Հնդկաստան»:

 
Նախկին հանրախանութի շենքում տեղակայված կարի ֆաբրիկան, որտեղ ապրում, աշխատում և սնվում են 205 հնդիկ աշխատողները, ունի 41 տեսախցիկներ։ Տարածքում նաև հսկիչներ են աշխատում։ Աշխատողների մուտքն ու ելքը սահմանափակված է ժամային գրաֆիկով, իսկ երրորդ անձանց մուտքը՝ խստիվ արգելված: Լրագրողներին ներս չեն թողնում։