Պատմական օր է լինելու. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման մասին
Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար: Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որոնք ճիշտ որոշում են կայացրել Հայաստանի և Ադրբեջանի հիանալի ժողովուրդների համար։ Դա լինելու է պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»,- գրել է նա։
Հանդիպման օրակարգը՝ Երևանի ժամանակով.
- 22:30 – Թրամփ-Փաշինյան հանդիպում
- 23:20 – Թրամփ-Ալիև հանդիպում
- 00:00 – Եռակողմ հանդիպում
