ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին քաղաքացու են ծեծի ենթարկել
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել: ArmeniaSputnik-ի տվյալներով` նա բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։
168.am կայքը գրել էր, որ Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին ծեծի են ենթարկել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան:
ՆԳՆ-ից էլ հայտնել են, որ միջադեպից հետո կան ձերբակալվածներ։