Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին. Հրանտ Թոխատյան

Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին. Հրանտ Թոխատյան

«Հայացքն Արցախին» հաղորդման եթերում ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատմեց, որ Արցախում առաջին անգամ 1995 թվականին է եղել, դրանից հետո բազմաթիվ մշակութային ու բարեգործական նախաձեռնություններով է հանդես եկել։ «Էնքան հարազատի պես ինձ ընդունեց Արցախը, որ ինքն էլ ինձ դարձավ հարազատ»,- ասաց դերասանը: Նա նաև պատմեց, որ և՛ քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների ժամանակ՝ որպես կամավոր, որդու հետ մեկնել է Արցախ, տղան ջոկատում էր, ինքը թիկունքում տարբեր աշխատանքներ է կատարել։ Արցախում կիսատ մնացած ծրագրեր շատ ունի, բայց չի հուսահատվում` դեռ հասցնելու է իրականացնել։
Դիտարկմանը` վերջերս հարցազրույցներ չի տալիս, պատասխանեց. «Ասելիք շատ կա, բայց էդ նյութը էսօրվա երկրին հետաքրքիր չէ»:
Թոխատյանը նաև վստահեցրեց. «Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին»: