Եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն․ Տեր Շահե
Ծայրագույն վարդապետ Շահե Անանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եթե չես դատապարտում, ուրեմն հովանավորում ես, եթե հովանավորում ես, նշանակում է հանցակից ես, եթե հանցակից ես, նշանակում է մեղավոր ես, եթե մեղավոր ես, նշանակում է պետք է կալանավորվես…
Այս տրամաբանությամբ ենք այսօր կառուցում մեր «առաջադեմ» հասարակությունը: Տափակ, բովանդակազուրկ, ստալինյան տոտալիտարիզմ հիշեցնող ենթադրություններով:
Այսօրվա պայքարը բացառապես հոգու համար է, մարդկային պարզ, ազնիվ ու քրիստոնյա հոգու: Եվ եկեղեցու դեմ արշավն ուղղված է հայ մարդուն անհոգի, պարզ սպառող դարձնելուն: Կուզեք հավատացեք, կուզեք ոչ, դրանից իրականությունը չի փոխվում: Ինչքան էլ աշխարհաքաղաքական կենտրոնների ու խաղերի հետ կապեն այս ամենը, միևնույն է, եթե այսօր մենք չպաշտպանենք Ճշմարտությունը, ապրելու ենք տոտալիտար հասարակության մեջ` բառիս ամենաուղղակի իմաստով: Ընդ որում, այդ տոտալիտար հասարակության մեջ իշխելու են «երկաթյա» տրամաբանությամբ ղեկավարող թզուկները»: