«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի
«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Թահիր Միրկիշիլին:
«Այն ժամանակ, երբ հյուսիսում և հարավում պատերազմներ են բռնկվում, Խանքենդիից հնչող ձայնը մի հարթակից, որտեղ քննարկվում են Ադրբեջանով անցնող Միջին միջանցքի, Զանգեզուրի միջանցքի, արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենիք վերադարձի հարցերը, դարձավ բաց ուղերձ ամբողջ աշխարհին»,-ասել է պատգամավորը: