ՔՊ պատգամավորնե՛ր, ուշադիր, քրեական գործում ավտոբուս վառելու որևէ փաստ չկա. Գեղամ Մանուկյան
«Տիկին գլխավոր դատախազ, ափսոսում եմ, ախր շատ երիտասարդ եք, դեռ տասնամյակներով Հայաստանում ապրելու եք, գեներալի ուսադիրն ունեք, խի՞ եք ձեզ դնում այս վիճակում»,- ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդագրի քննությանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա մի քանի հարցեր ուղղեց դատախազին. «Առգրաված զենքերի մեջ կա՞ն անօրինական զենք, եթե կա, քանի անօրինական զենք կա։ Քրեական գործում կա՞ որևէ փաստական տվյալ, որ ծրագրվել է վառել քաղաքացիական ավտոբուսներ։
«Կտամ, կսպանեմ» արտահայտությունը, որը հաճախ օգտագործվում է շատերիս կողմից, քրեորեն հետապնդելի արա՞րք է։
Ուզում եմ հասկանալ՝ Արթուր Սարգսյանին ի՞նչ եք մեղսագրում»։