Լևոն Քոչարյանը գլխավոր դատախազին մեղադրեց մանիպուլյացիայի մեջ
Դուք Արթուր Սարգսյանի խոսքն եք մեջբերում, բայց չեք ասում, որ խոսքի վերջում նա ասել է՝ «բայց ես համարում եմ, որ նման բան չի լինելու», սա մանիպուլյատիվ է։ Այս մասին ԱԺ-ում՝ դիմելով գլխավոր դատախազին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Ես հասկանում եմ, որ այս ամենի ինչի հետ կապված ընդհանուր կոնտեքստում կարող են հարցեր առաջանալ, միգուցե՝ օբյեկտիվորեն, բայց այս գործողությունները բերել-տանել-դարձնել ահաբեկչություն, մեղմ ասած, իրականությունից շատ-շատ կտրված է»,- նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։