«Ազատություն Սամվել Կարապետյանին» պլակատը ապամոնտաժում են հիմա էլ «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից

«Ազատություն Սամվել Կարապետյանին» պլակատը ապամոնտաժում են հիմա էլ «Տաշիր» առևտրի կենտրոնի ճակատից

Մի խումբ ոստիկաններ, քաղաքապետարանի աշխատողներ եկել են «Տաշիր» առևտրի կենտրոն՝ Սամվել Կարապետյանի ազատության պահանջով պլակատը հեռացնելու։ Պլակատը փակցված է առևտրի կենտրոնի ճակատին։

Հիշեցնենք, որ օրերս էլ պամոնտաժվեցին նման պլակատներ Հյուսիսային պողոտայում։

Քաղաքապետարանը ողջամիտ բացատրություն չի տվել, թե ինչու։

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին, Մայր Աթոռին աջակցող խոսքերի պտճառով։