Երկերեսանի սողունների ժամանակը պիտի ավարտվի ու կավարտվի. Նարեկ Մանթաշյան
Առաջ կուսակցության ԿԳԿ անդամ, հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
9 Տարի առաջ՝ 2016 թվականին, զինված խմբի կողմից ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա, սպանվեցին իրենց ծառայական պարտականությունները կատարող ոստիկաններ:
Ներկայիս իշխանության պարագլուխները հանրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն ահաբեկչական գործողությունների և բոցաշունչ ելույթներ էին ունենում:
Նրանք այդ գործողությունների արդյունքում մնացին անպատիժ, եկան իշխանության, ու հիմա «հեղաշրջման պլան» -ի, կամ ենթադրյալ ձայնագրությունների համար կալանավորում են մարդկանց...
Համացանցում սրանց գործողությունները արդարացնում են «մարդիկ», ովքեր այդ օրերին ահաբեկիչների գործողությունը անվանում էին անհնազանդության դրսևորում:
Երկերեսանի սողունների ժամանակը պիտի ավարտվի ու կավարտվի...