Էջմիածնում ավագանու նիստ է հրավիրվել ընդդիմադիր խմբակցությունների պահանջով․ օրակարգում ընտրություններն են․ Սևակ Խաչատրյան

Էջմիածնում ավագանու նիստ է հրավիրվել ընդդիմադիր խմբակցությունների պահանջով․ օրակարգում ընտրություններն են․ Սևակ Խաչատրյան
«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
 
Հարգելի´ էջմիածնեցիներ,
 
Տեղեկացնեմ, որ 2025 թվականի հունիսի 25-ին, ժամը 15:00-ին, ք.Էջմիածին, Սբ. Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը, որ նախաձեռնվել է ավագանու մեկ երրորդի պահանջով («Էջմիածին» և «Հայրենատէր» խմբակցությունների կողմից)...
 
 
Նիստի օրակարգում լինելու է Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների հարցը...
 
Ուզում եմ հիշեցնել, որ հունիսի 12-ի` ավագանու արտահերթ նիստը տեղի չէր ունեցել քպ-ական ավագանիների չներկայանալու պատճառով...