Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը․ Փեզեշքիան
Իրանը դեմ է միջուկային զենքի մշակմանը, սա երկրի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի անփոփոխ դիրքորոշումն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Պետության հստակ դիրքորոշումը, որը Գերագույն առաջնորդը բազմիցս նշել է, միջուկային զենքի տիրապետումից և միջուկային զենք մշակելու ձգտումներից հրաժարվելն է։ Հակառակ դիրքորոշում ընդունող յուրաքանչյուր ոք տեղ չունի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականության ձևավորման գործում»,- նշել է նա։