Իրանի շուրջ տեղի ունեցողն անդրադարձ է ունենալու Հայաստանի վրա. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Շատերին թվում է, թե Իրանի դեմ կատարվողը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։
Ցավոք դա այդպես չէ։ Իրանի շուրջ տեղի ունեցողն ուղղակի և անուղղակի անդրադարձ ունի և ունենալու է Հայաստանի վրա։
Իրանի դեմ պատրաստված «քեյսերը» Իսրայելը և իր դաշնակիցները աստիճանաբար սկսում են ակտիվացնել, որոնցից ամենակարևորը (գոնե մեզ համար) պանթուրքիստական քեյսն է, որի գլխավոր մոդերատորը Ադրբեջանն է։
Իսրայելը` ռազմական գործողությունների երկարման դեպքում, Ադրբեջանին ստիպելու են թիկունքից հարվածել Իրանին։ Դրա համար այժմ Ադրբեջանում հասարակական մակարդակում պատրաստվում են տեղեկատվական հիմքեր»: