2018-ին «հզոր ուժերին» պարտված և նրանց պարտադրանքով իշխանությունը Նիկոլին փոխանցած Սերժ Սարգսյանը, այսօր, ուզում է «հզոր ուժերի» դրածո ՔՊ-ականների միջոցով հեռացնել Նիկոլին․ Գագիկ Ասատրյան

2018-ին «հզոր ուժերին» պարտված և նրանց պարտադրանքով իշխանությունը Նիկոլին փոխանցած Սերժ Սարգսյանը, այսօր, ուզում է «հզոր ուժերի» դրածո ՔՊ-ականների միջոցով հեռացնել Նիկոլին․ Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ անդամ Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

 

ՀՀ իշխանական բոլոր լծակներն իր բռի մեջ հավաքած, ուժային կառույցներն ամբողջովին տոտալ վերահսկողության տակ վերցրած Սերժ Սարգսյանը պարտվելով հզոր ուժերին` հրաժարական ներկայացրեց ու ԱՆՑՆՑՈՒՄ իշխանությունը հանձնեց Նիկոլ Փաշինյանին:
 
7 տարի անց, ԱԺ սահմանադրական կարգավորումների հաշվին խորհրդարան իր ֆրակցիան մտցրած, ժողովրդի վստահությունից լուսատարիներով հեռու, երբեմնի հզորության և ռեսուրսներից զրկված Սերժ Սարգսյանը հիմա ցանկանում ա էդ նույն հզոր ուժերի դրածո հանդիսացող 18 քպ-ականների միջոցով զրկել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից իմպիչմենտի միջոցով:
 
Պատկերացրի՞ք...մարդը ասում ա` լինելով իշխանության, ես պարտվեցի հզոր ուժերին, հիմա էլ ասում ա, որ էդ հզոր ուժերի դրածոներին կրելու եմ ու նիկոլին հեռացնեմ իշխանությունից )))
 
Եզրակացություն`
 
Կամ «հզոր ուժեր» կոչվածը միֆ ա, և իրականում ոչ մի հզոր ուժ էլ չի եղել, այլ եղել ա ԶՈւՏ իշխանության փոխանցում` ինչ-ինչ նպատակահարմարություններից դրդված, կամ թե’ Սերժ Սարգսյանը, թե’ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում են միևնույն հզոր ուժերի քաղաքական սպասավորները և հերթական անգամ փորձում են հայ ժողովրդին էշի տեղ դնելով գումարելիների տեղափոխում կատարել ուղիղ այնպես, ինչպես կատարեցին 2018-ին։
 
Երկու դեպքում` սա արհամարհանք ու ծաղր է նախ և առաջ սեփական ժողովրդի նկատմամբ, հետո` պայքար ՀՀ քաղաքական դաշտում նիկոլի իշխանության ռեալ սպառնալիք հանդիսացող երկրորդ նախագահի դեմ Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի և նրանց կից ձեռնարկ-կոլխոզների կողմից: