Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են

Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով․ ՔՊ-ական նախարարին ծաղրում են

ԲՏԱ ՔՊ-ական նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է, թե Հայաստանում կիրականացվի կես միլիարդ դոլարի ներդրում և կկառուցվի AI գործարան, որը արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը:

Այս գրառմանն անդրադարձել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը՝ գրելով․

«Յոթ տարի նույն դասարանում մնացած տգետների խմբակը հերթական «գործարանն» է բացում։
Ուշադրություն՝ ոչ ավել, ոչ պակաս՝ AI զավոդ։ Հեռուստացույցի գործարանից դեպի AI զավոդ կարելի է հասնել «Սեպուհ 1» ավտոմեքենայով»:

Share