«Հրեշտակի կծու թևիկների» մասին հումորների վրա խնդացողների հավաքական առաջնորդի այսօրվա պահվածքը ուղիղ-համեմատական է այն արժեհամակարգին, որն այսօր կա Հայաստանում․ Գագիկ Ասատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«ԱՌԱՋ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ անդամ Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սա տեղադրում եմ նրանց համար, ովքեր ասում են՝ «Ես Գարեգին Բ-ի դեմ եմ, ոչ թե հավատքի», կամ՝ «հավատքը դա եկեղեցին չի ու մոմ ծախելը, հավատքը դա Քրիստոսն ա»։ Խնդրեմ՝ նայե՛ք էս մեկ րոպեն ու դուք կտեսնեք մարդկանց, ովքեր «ձեռք են առնում» պատարագի կարգը, հրեշտակներին, հրեշտակապետերին։ Էս մեկ րոպեի մեջ դուք կտեսնեք հայ ուղղադավան և «քրիստոնյա» հասարակության ողջ բնույթն ու բովանդակությունը։ Մարդիկ, ովքեր ծիծաղում են հրեշտակի կծու թևիկների, սաունա գնացող «հրեշտակապետերի» կերպարների, «դրախտում» բացած բդերի և այլնի վրա։
Նույն էս մարդիկ դեմքի լուրջ արտահայտությամբ գնում են եկեղեցի, մոմ են վառում, նկարվում գցում ֆեյսբուք, որ բոլորը տեսնեն, թե իրենք ինչքան շատ են սիրում Քրիստոսին։ Էն նույն Քրիստոսին, ում ծննդյան ավետումը տալիս են նույն հրեշտակները․․․մի խոսքով, շատ չմանրանամ, ուղղակի մի բան կասեմ՝ նման զիբիլ սպառող հասարակության «ոտերին չի կարող լինել» ո՛չ հայրենիքը, ո՛չ զինվորի մահը, ո՛չ Արցախի կորուստը, ո՛չ էլ թուրքի ոտերի տակ ճզմվող սրբապատկերներն ու ավտոմատի կրակոցից փլվող խաչքարը։ Մտեք եկեղեցիներ, նայեք պսակադրության արարողություններին մասնակից «հարսնաքրերի» վերջացող ոտքերին և այդպես էլ չսկսող «յուբկեքին», նրանց մայրիկների անգլխաշոր «պռիչոսկեքին» և վերջապես ՁԵՎԻՆ ԵՎ ՈՉ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ու դուք կտեսնեք, որ ինչպես առաջինը ընդունեցիք Քրիստոսին, այնպես էլ առաջինը հրաժարվեցիք նրանից։
Շարունակեք ծիծաղել, շարունակեք հռհռալ, շարունակեք դեգրադացվել, քիչ է մնացել վերջնական կործանմանը։
Թե բա՝ քրիստոնյա առաջին ժողովուրդը․․․․