Ես հույս ունեի, որ իր քաղաքական օլիմպոսից մի պահ ՀՀԿ-ի «ուղեղ» Աշոտյանը կիջներ ու կպատասխաներ հարցիս, բայց, ինչևէ, եթե դուք որոշել եք էս ձևով խայտառակվել, դրանում ես խնդիր չեմ տեսնում․ Գագիկ Ասատրյան
«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ անդամ Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում, որը ներկայացնում ենք ստորև՝
ՀՀԿ-ից վերջապես ստացա հարցիս պատասխանը, բայց ավելի լավ էր լուռ մնային, քան պատասխանեին էսքան միջակ ու փնթի ձևով ու պատգամավոր Աննայի միջոցով։
Ես հույս ունեի, որ իր քաղաքական օլիմպոսից մի պահ ՀՀԿ-ի «ուղեղ» Աշոտյանը կիջներ ու կպատասխաներ հարցիս, բայց, ինչևէ, եթե դուք որոշել եք էս ձևով խայտառակվել, դրանում ես խնդիր չեմ տեսնում։
Իսկ թե որն էր հարցը, և ինչ պատասխան հաջորդեց դրան, պետք է դիտել և համաձայն լինելու դեպքում՝ տարածել էս 10 րոպեանոց վիդեոն։
Հ․Գ․ Փորձել եմ որքան՝ հնարավոր է, կոռեկտ լինել։