Ենթադրում եմ, որ 2018-ին իրավիճակի սխալ գնահատում է եղել. Ռոբերտ Քոչարյան

Ենթադրում եմ, որ 2018-ին իրավիճակի սխալ գնահատում է եղել. Ռոբերտ Քոչարյան

 

Երբ ՀՀԿ-ն դարձավ իշխանություն ես ո՞վ էի այն ժամանակ՝ նախագահ, հիմա ո՞վ է ում թիկունք կանգնել, ո՞վ է ում օգնել կայանալ որպես կուսակցություն: Այս մասին 4 լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այստեղ բարոյականության հարց կա նման բան հնչեցնելու: Կարող է երիտասարդներ են, ովքեր այդ ժամանակահատվածը լավ չեն հիշում: ՀՀԿ-ն եղել է փոքր կուսակցություն, միասին պայմանավորվել ենք՝ Վազգեն Սարգսյանը դարձավ առաջնորդ և ՀՀԿ-ն արդեն որպես իշխանական կուսակցություն թափ հավաքեց:

Այդ ժամանակ նախագահի իշխանությունը շատ ավելի մեծ էր քան վարչապետի իշխանությունը, ես էի նախագահը: Այո, իրենք եղել են խորհրդարանական մեծամասնությունը, բայց տվյալ դեպքում մեծ հարց է՝ ով ում է ավելի շատ աջակցություն ցուցաբերել:

2018-ի այդ օրերին ես զանգել եմ երրորդ նախագահին, ասել եմ՝ «վիճակը ո՞նց ես գնահատում, պրոբլեմ է, ձնագնդի պես սա գնում է դեպի լրիվ այլ ուղղություն, կոնտրոլը կորցնելու եք», ինքը շատ հանգիստ ասաց՝ «պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է», ինձ դա զարմացրեց: Մի քանի անգամ հարցրեցի՝ «վստա՞հ ես», շատ հանգիստ ասաց՝ «ամեն ինչ կոնտրոլի տակ է» ու մի քանի օր հետո հրաժարական տվեց:

Ես ի՞նչ պետք է անեի:

Բոլոր մեր ընդհանուր ծանոթներն ասում էին՝ «մենք իր հետ խոսել ենք, ասում է՝ ամեն ինչ նորմալ է, մի հատ դու էլ խոսիր» ու ես էլ զանգեցի: Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել:

Մարդիկ այդ ժամանակվա իրադարձություններին, խոհանոցային հարցերին տեղյակ չեն, բայց օդից բաներ են հնչեցնում»,- հավելեց երկրորդ նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում: