Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ.
Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատող Արամ Սարգսյանը խոսել է իր վարչապետ եղած ժամանակների մասին' նշելով, թե ինքը շատ կարճ ժամանակ է կառավարել երկիրը' չհասցնելով որևէ լուրջ ծրագիր իրականացնել։
«Երեխայի ծնվելուն 9 ամիս է պետք, ես 6 ամիս եմ պաշտոնավարել»,- ինքնավստահ փորձել է այլաբանորեն ներկայացնել Արամ Սարգսյանը։
Զարմանալի է, որ Արամ Սարգսյանը մինչև հիմա չգիտի, որ երեխայի ծնվելու 9 ամիսը անհրաժեշտ է կնոջը, իսկ տղամարդուն 15-20 րոպեն էլ բավարար է։
Արդյո՞ք Արամ Սարգսյանը դեռ գլխի չի, որ ինքը տղամարդ է, ոչ թե կին, և որ 9 ամսվա հղիություն ինքը չպետք է տանի։
Բայց մյուս կողմից չի բացառվում, որ նա դերերը շփոթել է, և այդ մարդու հղիության գլխավոր «մեղավորը» Ռոբերտ Քոչարյանն է, իսկ այդ հղիության պատմությունը գալիս է դեռևս 2000-ականներից։
Բնության մեջ ամենաերկար հղիություն ունենում են փղերը' 2 տարի։ Գիտությունը մինչև հիմա չի բացահայտել ավելի երկար հղիություն։
Արամ Սարգսյանի և նրա նմանների առերևույթ հղիության պատմությունը արդեն ավելի քան 25 տարի ձգվում է, ինչը գիտության համար անոմալ երևույթ է և պիտի հանգամանալից ուսումնասիրվի։