Կարճ ասած՝ սկզբունքայնության պերեդոզ էր երեկ․ Բորիս Մուրազի
Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է՝
Երեկ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ ընդդիմության նկատմամբ բռնություն գործադրելու պարագայում ընդդիմադիր պատգամավորները չպետք է շարունակեն մասնակցել ԱԺ նիստերին և ստեղծեն աշխատելու տպավորություն։
Սակայն այդ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց, տիկին Մկրտչյանը և մյուս ՀՀԿ-ականները, ովքեր մշտապես դիրքավորվում են որպես սկզբունքային քաղաքական գործիչներ, վերադարձան Ազգային ժողով և մասնակցեցին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, ըստ էության՝ խորհրդանշական և ոչ բովանդակային քվեարկության։
Ի՞նչն է պատճառը նման հակասության։ Պատգամավորները ցանկացել են խուսափել խորհրդարանական մանդատից զրկվելու ռիսկից, թեև նախկինում բազմիցս հայտարարել են, որ մանդատը իրենց համար արժեք չունի։ Կարճ ասած՝ սկզբունքայնության պերեդոզ էր երեկ։