Պարոն Ղազարյան, դուք հո միլիցա չե՞ք, որ նիստի արձանագրություն եք պահանջում․ Էդիկ Անդրեասյան

Պարոն Ղազարյան, դուք հո միլիցա չե՞ք, որ նիստի արձանագրություն եք պահանջում․ Էդիկ Անդրեասյան

Էդիկ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես այդպես էլ Edgar Ghazaryan-ին չկարողացա բացատրել, որ ինքը, Նարեկ Մալյանը և Ստյոպա Սաֆարյանը չեն կարող ԱԺ ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության և այդ խմբակցության պատգամավորների հետ խոսել ուլտիմատումի լեզվով և ոճով: Բայց քանի որ իմ կողմից շատ հարգված Էդգար Ղազարյանն անկոտրում կամք է դրսևորեւմ «Հայաստան» խմբակցությունից «խիստ անհարմար» մի շարք հարցերի պատասխան ստանալու համար, որոշեցի ինքս պատասխանել նրան:
Ստորև տեղադրում եմ Էդգար Ղազարյանի գրավոր հարցումը՝ ըստ հերթականության պատասխանելով նրան հուզող բոլոր հարցերին: Եվ այսպես՝
1. Ձե՞զ ինչ:
2. Ներողություն, իսկ ինչպե՞ս կնախընտրեք «Հայաստան» խմբակցության պատգամավորների ցանկը՝ այբբենական կարգո՞վ, թե՞ խառը:
3. Կներեք, պատճենը (Ձեր հարցման մեջ այս բառը սխալ է գրված) քանի՞ օրինակից տպենք՝ 1, 2, 3… Կարողա՞ Նարեկի ու ՔՊ-ի համար էլ եք ուզում:
4. Պարոն Ղազարյան, դուք հո միլիցա չե՞ք, որ «Հայաստան» խմբակցությունից նիստի արձանագրություն եք պահանջում: Ու դեռ հայտնի էլ չէ, թե Դուք ձեր ձայնը 2021թ. ընտրություններին ում եք տվել: