Նման վարքագիծը վիրավորական է մեր ժողովրդի և մեր պատմական հիշողության համար․ Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրէլ ՝
Դատապարտում եմ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը։
Հայոց ցեղասպանության ժխտման արարքի քրեականացման շուրջ քննարկումների ժամանակ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում բռնության դրսևորումները խիստ անընդունելի են։
Պետականության ամրապնդումը և ցեղասպանության զոհերի հիշատակի արժանապատիվ պահպանումը պահանջում են պատասխանատվությամբ և հարգանքով մոտեցում։ Նման վարքագիծը վիրավորական է մեր ժողովրդի և մեր պատմական հիշողության համար։
Աշխարհի շատ երկրներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվել է հենց մեր՝ հայ ժողովրդի հուշի և արդարության համար, իսկ մեր իշխանական պատգամավորները, փոխանակ նման օրինագծերին կողմ քվեարկեն, սադրում են ծեծկռտուք և խոչընդոտում են արժանապատիվ քննարկումները։
Քաղաքական իշխանությունը պարտավոր է ստանձնել քաղաքական պատասխանատվություն և պատժել ԱԺ-ում բռնության հրահրողներին։
Պետք է դատապարտել ցանկացած բռնի գործողություն ու պահանջել, որ մեր պատգամավորները պահեն քաղաքական բանավեճի բարձր մակարդակ՝ արժանապատիվ ներկայացնելով մեր հասարակությանը։
Բռնությունը Ազգային ժողովում չի կարող արդարացվել որևէ օրակարգով։