7 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Նիկոլը ճիշտ է, ինքը՝ սխալ․ Գևորգ Բարսեղյան
Գևորգ Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
7 տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Նիկոլը ճիշտ է, ինքը՝ սխալ։
Ու տարիներ անց սկսեց մեղադրել, վիրավորել մարդկանց, ովքեր 2018-ին ընդդիմադիր լինելով լսել են նախագահի խոսքը ու էլ ավելի համոզվել իրենց՝ ճիշտ լինելու մեջ։
Տարիներ անց, իհարկե, բոլորս հասկանում ենք, որ Նիկոլը ճիշտ չէր։ Բայց մի խնդրանք՝ կլինի՞՝ Նիկոլին ճիշտ համարող նախագահը պետության ձախողումը ժողովրդի գրպանը չգցի, այլ մեղադրանքներ հնչեցնելիս լինի խիստ հասցեական ու մեղադրի իր կողմից «ճիշտ» անվանված կոլաբորացիոնիստին։
Մի բան էլ՝ տասնյակ տարիներ երկրի զանազան ուժային կառույցներ ղեկավարած մարդը չէր կարող չիմանալ Նիկոլի գործունեությունն ու մտադրությունները, իսկ իր կողմից մեղավոր կարգված ժողովուրդը կարող էր դա չիմանալ։