ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարին խնդրել է աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարին խնդրել է աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը

ԱՄՆ պետքարտուղար  Մարկո Ռուբիոն  նախօրեին  հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու անվտանգության և առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։  Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության կայքից։

Ըստ հաղորդագրության, պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։

Նա վերահաստատել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն, միասնական, խաղաղ Սիրիային:  Պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների և բողոքի ցույցերի առնչությամբ։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ՀՀ կառավարության հաղորդմամբ, Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։