«Նախկին թալանչի» եզրույթը Գյումրիում արդիական չէ․ Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է. «Ժողովուրդ»

«Նախկին թալանչի» եզրույթը Գյումրիում արդիական չէ․ Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղպայմանագիրը» իր ողջ ռեսուրսով՝ և՛ քարոզչական, և՛ պաշտոնական, աշխատում է «չեզոքացնել» Վարդան Ղուկասյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն-տուն, բակ-բակ շրջելու արդյունքում ՔՊ-ն պարզել է, որ «նախկին թալանչի» եզրույթը Գյումրիում արդիական չէ, և Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է. ուստի հրահանգվել է նրան վարկաբեկելու, թիմակիցներին ահաբեկելու քայլերին նոր թափ հաղորդել: Անգամ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցի հետ զրույցում, ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին և թեկնածուներին, երեկ հայտարարեց, թե «8 ուժերից որեւէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին»:

 

Այսինքն, ըստ Էմմա Պալյանի, մյուս բոլոր 8 ուժերը Վարդան Ղուկասյանի արբանյակներն են՝ այդ թվում և Եվրադաշինքը, որը օրուգիշեր եվրոպական արժեքներ է քարոզում՝ ի հակադրություն կումունիստական կուսակցության կողմից առաջադրված Վարդան Ղուկասյանի քարոզչության»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում