Մեղրիի «պրոֆեսիոնալ» ռեպորտաժը հավերժ խարան ա լինելու ձեր վրա, «անաչառներ» ջան․ Տիգրան Քոչարյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
"Ազատությւոն" ռադիոկայանի չափով Հայաստանին վնաս տված շատ քիչ կառույցներ կան:
Ես ուղղակի ապշում եմ, որ ադեկվատ մարդիկ, ընդ որում, ընդդիմադիր ներկայացող, հիմա ինչ-որ արցունքներ են թափում ու ամպագորգոռ ստատուսներ գրում:
Երեկ շատ հարգված մարդուց լսեցի մի պարադոքսալ խոսք, ասում ա, միգուցե այդքան էլ անաչառ չէին, բայց պրոֆեսիոնալ էին
Է հա, հազարներով հրեաներին գազային կամեռաներում ոչնչացնող, Ադոլֆ Էյխմանն էլ ասում էր , ես իմ գործն եմ արել, ու լավ եմ արել, ղեկավարությունը գնագհատել է աշխատասիրությունս , ինձ ինչի՞ եք դատում:
Ժամանակին "ասուլիսի" ֆորմատ էին սարքել, որտեղ ֆեյքերով ու անհասկանալի քաղհասարակության սբռոդով, ինչքան զզվելի ու ձեռք արնող հարց եթերում տալիս էին:
Կյանքում չեմ մոռանա, Ինգա ո Անուշին ինչ օրի գցին: Երբ որ Քեշիշյան Հրաչին համոզեցի չգնա, ինձ գցեցին հավերժ սև ցուցակ, իսկ ինձ լայքողներին զանգում էին ու սպառնում, որ այլևս երբեք իրենց հիմնարների ղեկավարներին չեն կանչի եթեր:
Հաաա, Կենտրոնական հետախուզական վարչությանը կից գործող լրատվամիջոցը անաչա՞ռ, լու՞րջ եք ասում:
2008-ին ու 2018-ին էին երևի անաչառ, հա՞: Մովսիսյան Հովիկն անաչառ, Սիսակը, թե ազգային ռադիոյում Արցախի հետ կռիվ տվող Արմեն Քոլոյանը՞
Հ.Գ. Հիմա կաշխատեն թե չեն աշխատի, դա արդեն իրենց գործն է, բայց եկեք թարգենք , հա, սխալ նառատիվներով էլի մարդկանց ուղեղը լվանալ:
Հ.Հ.Գ. Մեղրիի "պրոֆեսիոնալ" ռեպորտաժը հավերժ խարան ա լինելու ձեր վրա, "անաչառներ" ջան:
ՀԱ-ՎԵՐԺ