Գողոնի արժեքի հետ կապված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Կիմա Ավդալյան

Գողոնի արժեքի հետ կապված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Կիմա Ավդալյան

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից  գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Գողությունը, որը կատարվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով):

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Խոսնակը նաև հայտնեց, որ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը գողոնի արժեքի հետ կապված չի համապատասխանում իրականությանը: