Մակրոնը հանձնեց Ուկրաինան, հանձնեց առանց խղճի խայթի․ Գրիգոր Բալասանյան

Մակրոնը հանձնեց Ուկրաինան, հանձնեց առանց խղճի խայթի․ Գրիգոր Բալասանյան

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը ֆոյսբուքյան էջում գրում է․

«Ուկրաինայի հարցում կարծես շուտով ականատես կլինենք ռուս-ամերիկյան վերջնական համաձայնության։ Թրամփին փող է պետք, նա փող շատ է սիրում։ Իսկ տարածքը նրան պետք չէ, քանզի ինչպես Թրամփն է բազմիցս նշել’ Ուկրաինան շատ հեռու է ԱՄՆ-ից։ Օրեր առաջ կարծիք էի հայտնել, որ Ուկրաինայից պահանջվող գումարը Ռուսաստանը կարող է տրամադրել Թրամփին ի հաշիվ սեփական սառեցված ակտիվների, որոնք կազմում են ճիշտ այնքան, որքան Թրամփն է պահանջում’ 300-350 մլրդ դոլար։ Իհարկե այս տեսակետին շատերը դեմ եղան, թե այդ գումարները արդեն ծախսել են, և այլն, և այլն։ Բայց ահա Մակրոնը ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանկարծ հայտարարում է, որ ….. ռուսական ակտիվները հնարավոր չի առգրավել, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին։ Ահա և վերջ, հարգելի հայրենակիցներ։ Մակրոնը հանձնեց Ուկրաինան, հանձնեց առանց խղճի խայթի։ Չնայած պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր էր ստորագրել Զելենսկու հետ, խոստանում էր զինված կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա, և այլն, և այլն։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ Զելենսկու համար, ում անգամ եվրոչինովնիկների ներկայությունը Ռադայում չօգնեց ստանալ վստահության քվե պատգամավորների կողմից»։