Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի

Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել փետրվար-մարտ ամիսներին. Սլուցկի

Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ մոտ ապագայում կարող է կայանալ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։

«Փետրվար կամ մարտ, մենք չենք գուշակի և հնարավորություն կտանք առաջնորդներին գրագետ և համակողմանիորեն պատրաստվել դրան, բայց այն շուտով կլինի»,- ասել է նա:

Նա նշել է, որ նախագահների միջև շփումների հավանականությունը 100 տոկոս է։

Նրա խոսքով, նման հանդիպումը լուրջ նախապատրաստություն է պահանջում, որն այժմ առաջադեմ փուլում է։