Թույլ տվեք չծիծաղել. այս մարդիկ երես առ երես հանդիպելու դժվարություն ունեն. Բագրատ սրբազան

Թույլ տվեք չծիծաղել. այս մարդիկ երես առ երես հանդիպելու դժվարություն ունեն. Բագրատ սրբազան



Քիչ առաջ մեզ տեղեկացրին, որ Գլխավոր դատախազության ինչ-որ ներկայացուցիչ պատրաստ է ընդունել մեզ ընդունարանում՝ առանց լրատվամիջոցների։ Այս մասին Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Թույլ տվեք չծիծաղել։ Սա ձև չէ շփման: Այս մարդիկ երես առ երես հանդիպելու դժվարություն ունեն, որևէ պաշտոնյա առաջին հերթին կոչում ունի իր կյանքն ապահովող քաղաքացիների գումարներից ստացած հասույթով հանդերձ այդ քաղաքացիներին պատասխան տալու:

Եթե պաշտոնյայի, ծառայողի գիտակցությունն ունեք, ուրեմն վար իջեք ու պատասխանը տվեք այն հարցրերի, որոնք մենք այստեղ ներկայացրել ենք։ Այս գործերն ուղղված են հենց ՀՀ գլխավոր դատախազին, ու նա հենց պետք է պատասխանի։ Մենք սպասում ենք հենց նրան»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում: