Ֆրանսիացի նախարարը հայաստանյան ամբիոնն օգտագործեց ՌԴ-ին քննադատելու համար

Ֆրանսիացի նախարարը հայաստանյան ամբիոնն օգտագործեց ՌԴ-ին քննադատելու համար



 

«Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է։ Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, և Հայաստանը դրանցից մեկն է։ Իմացեք, որ միշտ կարող եք ձեր հույսը դնել մեր աջակցության վրա»,- Արարատ Միրզոյանի հետ Երևանում համատեղ հայտարարությունների ժամանակ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

«Չնայած սպառնալիքներին, չնայած ակնհայտ թշնամանքին, որը Ռուսաստանը դրսևորում է և ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն, փուլ առ փուլ առաջ է գնում»,- ասաց նա։