Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով. Հովհաննես Իշխանյան

Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սուսաննա Մարգարյանի մարմինը ազերիները կտոր-կտոր կտրտեցին, վիդեո արեցին, տարածեցին երկու տարի առաջ Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի վրա սեպտեմբերի հարձակման ժամանակ:

Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով: Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնեցին հայկական զորքերը Արցախից դուրս բերելու պատճառով: Արցախից զորքերը դուրս բերեցին Քարվաճառը հանձնելու պատճառով: Քարվաճառը հանձնեցին, որովհետև 44-օրյա պատերազմը պարտված ուժը մնաց իշխանության:

44-օրյա պատերազմը տեղի ունեցավ, որովհետև 2018 թվին իշխանության էկածները տապալեցին բանակցությունները, գլխատեցին գեներալիտետը, վարկաբեկեցին Արցախն ազատագրողներին՝ զավթելով դատարանները, կռվացրին հանրությանը:

Սուսաննա Մարգարյանին չէին տանջի ազերիները, եթե 2020 նոյեմբերի 9-ից հետո սրանք այլևս չլինեին իշխանության: Սուսաննա Մարգարյանի մարմինը կտոր-կտոր է արել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ բռնախտով տառապող Նիկոլ Փաշինյանի հետ»: