Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեա և Ճապոնիա

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեա և Ճապոնիա

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ, այնուհետև, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո:

Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա: Այս մասին տեղեկացնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից: