«Հաղթելու ենք»–2․ 10 մեդալակիր էին խոստանում․ դա էլ սուտ դուրս եկավ․ Անդրանիկ Թևանյան

«Հաղթելու ենք»–2․ 10 մեդալակիր էին խոստանում․ դա էլ սուտ դուրս եկավ․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հաղթելու ենք»–2

«Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում մենք հայտնվեցինք տարածաշրջանային հետնապահի դերում։ Վրաստանն ու Ադրբեջանը ոսկի ունեն, մենք՝ ոչ։ Մինչդեռ մեզ արծրունավարի ու նիկոլավարի խոստանում էին հաղթանակներ՝ ոսկե մեդալների տեսքով։ Նաև՝ 10 մեդալակիր էին խոստանում։ Դա էլ սուտ դուրս եկավ։

Խաբեբայությունը, պարտությունները և հետընթացը բոլոր ոլորտներում են։ Սպորտը բացառություն չէ»։

Հիշեցնենք, որ Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանը վաստակել է 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ։