ԱՄՆ նախագահի թեկնածուները պատրաստվում են հեռուստաբանավեճի
Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը համաձայնվել են մասնակցել հեռուստաբանավեճի։
ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը, համաձայն ամերիկյան լրատվամիջոցների, տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, ABC-ի եթերում։
Թրամփը ցանկություն է հայտնել մինչ նոյեմբերի 5՝ ընտրությունների օրը, անցկացնել ընդհանուր առմամբ երեք բանավեճ Հարիսի հետ:
Ի դեպ, համաձայն ԱՄՆ ընտրողների շրջանում հարցումների, Հարիսն այժմ գերազանցում է Թրամփին 5 տոկոս ձայների քանակով՝ վաստակելով ընտրողների 42 %-ի աջակցությունը։