Ոչ ոք չպետք է սրի հակամարտությունը. Բլինքեն

Ոչ ոք չպետք է սրի հակամարտությունը. Բլինքեն

Ոչ ոք չպետք է սրի հակամարտությունը: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ավստրալիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։

«Մենք դաշնակիցների և գործընկերների հետ դիվանագիտական ինտենսիվ աշխատանքով ենք զբաղվում՝ այս միտքը հասցնելով Իրանին։ Հաղորդագրությունն ուղիղ փոխանցել ենք նաև Իսրայելին: Հետագա հարձակումները միայն մեծացնում են վտանգավոր հետևանքները, որը ոչ ոք չի կարող կանխատեսել և լիովին վերահսկել»,- նշել է նա: